ru24.pro
World News
Сентябрь
2024

Մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք, երեկ 2 դեպք է գրանցվել. Ավանեսյան

0

Մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք բոլոր մարզերում իրականացնում ենք հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ: Ամեն շաբաթ հրապարակում ենք որոշակի ամփոփ տվյալներ, այս պահին գտնում ենք նվազման տեմպը բավարար չէ և առաջիկա մեկ ամսվա ընթացքում դեռ շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որ սեզոնին համընթաց ապահովենք դեպքերի նվազումը», - ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ իհարկե, թիվը մտահոգիչ է:

«Նախ երկար տարիներ ի վեր դեպքերի աշխուժացում առաջին անգամ է նկատվում տաբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Շատ կարևոր է, որ հենց սկզբի օրերից պատշաճ կերպով թեստավորումը և հիվանդության ախտանշանների բուժման մասով պրոտոկոլներն ադապտացվել և ներդրվել են: Մենք աշխատանքներ ենք տանում, որ թվերի աճ չունենանք, այլ հակառակը՝ նվազի», - նշեց նա:

Ինչ վերաբերում է երեկ տարածված տեղեկությանը, թե Արմավիրի մարզում ևս երեք դեպք է գրանցվել, Ավանեսյանն ասաց. «Երկու դեպքի մասին է խոսքը, ուրբաթ օրերին է մեր տեղեկատվությունը հրապարակվում, այլ դեպքերի վերաբերյալ կճշգրտվի, և վաղը նախարարությունը կտեղեկացնի»: