ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Յամալը գերազանցել է Նեյմարի ռեկորդը՝ հայտնվելով «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում

0

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը հերթական ռեկորդն է սահմանել համշխարհային ֆուտբոլում։

17-ամյա ֆուտբոլիստը եղել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների թվում։ Ըստ FootMercato-ի՝ Յամալը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որը առաջադրվել է անհատական ամենահեղինակավոր մրցանակի համար։

Իսպանացին գերազանցել է Նեյմարի ռեկորդը, որը մրցանակին հավակնել էր 2011 թվականին 19 տարեկանում։

Հիշեցնենք, որ Յամալն անցած մրցաշրջանում հաղթել է ԵՎՐՈ-2024-ում և ճանաչվել մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող։