Շվեդիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, հայտարարեցլ է, որ հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից։
Այս մասին նա գրել է իր X-ում։
Բիլստրյոմը կառավարության նիստում հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին՝ հավելելով, որ վերջին ամիսներին նա համարում էր այդ «ոչ հեշտ» որոշումը։
«Վերջին 25 տարվա ընթացքում ես քաղաքականության մեջ շատ տարբեր դերեր եմ խաղացել, այդ թվում՝ 10 տարի նախարարի պաշտոնում», – նշել է նա՝ վերջին պաշտոնում ունեցած ձեռքբերումների շարքում թվարկելով Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Նա պարզաբանել է, որ ծրագրում է ամբողջությամբ հեռանալ քաղաքականությունից, հետևաբար վայր կդնի իր պատգամավորական մանդատը։