ru24.pro
World News
Сентябрь
2024

«Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է. Սարգիս Խանդանյան

0

Ես նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է «Խաղաղության պայմանագրի» իր 10-րդ խմբագրումը, այստեղ մենք կարևոր քայլ ենք արել և բոլոր համաձայնեցված և գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով պայմանագրի մեջ՝ առաջարկում ենք Ադրբեջանին ստորագրել այն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանից հայտարարել են, որ խաղաղության պայմանագրից Հայաստանը որոշ կետեր հանել է, ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյո՞ք գործընթացը առժամանակ առկախված է:

«Կարծում եմ՝ «Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով, դրանք շատ կարևոր են, այսինքն, հնարավոր է այդպիսով ունենալ Խաղաղության պայմանագիր և ստորագրել։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում, և նա պետք է պաշտոնապես արձագանքի սրան, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն, ինչ ուղարկել է Հայաստանը՝ համաձայնեցված է և այստեղ քաղաքական կամքի հարց է, որ Ադրբեջանը ստորագրի»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ-ի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջներին՝ Խանդանյանը պատասխանեց. «Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումն է, 3-րդ կողմը չի կարող ստիպել կամ պահանջել չզինվել։ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել:

Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ այդպիսի մտահոգություն կա, այստեղ է ՛լ ավելի կա այդ մտահոգությունը և դրա համար էլ ավելի շատ տրամաբանական էր՝ այդպիսի մեխանիզմ գործի»: