ru24.pro
World News
Сентябрь
2024

Ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը լիովին համապատասխան․ Հաջիզադեն՝ Ստանոյին

0

Բաքուն Եվրամիությանը կոչ է անում «գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն ուղղված կուրսի անհեռանկարայնությունը»՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները։

«Ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը լիովին համապատասխան»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ, ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը մեկնաբանել էր Ադրբեջանում անցած խորհրդարանական ընտրությունը, որի արդյունքներով հերթական անգամ հաղթել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:

Պետեր Ստանոն մեջբերել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը, որի համաձայն՝ ընտրությունը տեղի է ունեցել քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում՝ բացառելով բազմակարծությունը և իրական մրցակցությունը:

«Նկատվել են լուրջ խախտումներ, հատկապես՝ ձայների հաշվարկի ժամանակ: Նաև դիտորդական առաքելությունը նշել է, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհության շարունակական ճնշումների ֆոնին», - ասված է Ստանոյի հաղորդագրության մեջ։