«Կենտրոնն» ու ARTN-ը նոր գործակցություն են սկսել. ՀՀ-ում արտադրված կոնտենտը՝ Spectrum-ի հարթակում (տեսանյութ)
«Կենտրոն» հեռուստաընկերությունը նոր գործակցություն է սկսել օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում, հեռարձակվող հայկական ամենահեղինակավոր հեռուստաընկերություններից մեկի հետ։
ԱՄՆ-ում ամենառեյտինգային և ամենահին հայկական հեռուստաընկերությունը ARTN է և «Կենտրոնը» որակյալ հեռուստակոնտենտը հասանելի են դարձնում նահանգների հեռուստադիտողին։
Հեռուստածրագրերի նոր փաթեթը «Կենտրոն» հեռուստաընկերությունն Ամերիկայում ներկայացնում է օգոստոսի 1-ից։
Կլինեն առավոտյան ծրագրեր, բացառիկ ֆիլմեր, քաղաքական, մշակութային, իրավական թեմաներով հաղորդումներ, մարդկային պատմություններ և ոչ միայն։