ru24.pro
World News
Сентябрь
2024

Սահմանը դպրոցից մի քանի մետր է հեռու, Փաշինյանն ասում է՝ երբեք այսքան ապահով չի եղել Կիրանցը, ուրեմն թող սահմանը բերի Երևանով անցկացնի. Խաչատրյան

0

Այդ փաստաթուղթը պետք է լիներ մինչև Հայաստանի թեկուզ մեկ զինվորի հետքաշումը գործող սահմաններից կամ շփման գծից, մասնավորապես, Շուռնուխից, որտեղ Ադրբեջանցիները GPS-ի հիման վրա պահանջեցին, որ հայկական ստորաբաժանումներն իրենց հանձնեն մեր ինքնիշխան և իրավազորության ներքո գտնվող տարածքը, և խայտառակություն տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ Կիրանցում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին:

Պատգամավորի խոսքով՝ ինչ արվել է, արվել է ապօրինի:

«Սահամանազատում ու սահմանագծումը պետք է արվի ամբողջ տարածքով, որովհետև Ադրբեջանը Հայաստանին կարող է պարտադրել ինչ-որ զիջում՝ խոստանալով համարժեք զիջման գնալ մեկ այլ հատվածով: Եթե կան վիճելի հատվածներ, դրանք պետք է առանձնացվեն, և դրանց անդրադարձ արվի վերջում: Այնպես, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ քարտուղարության կողմից 2017 թվականին մշակված փաստաթուղթը, որի վրա, ի դեպ, այս փաստաթուղթը նույնպես հղում է անում, բայց դրան կոչում են սահմանի օպտիմալացում, ինչը ճիշտ բան է»,- շեշտեց Խաչատրյանը:

Պատգամավորը նկատեց՝ եթե վարչական սահմանը Խորհրդային Միության ժամանակ անցնում էր, ենթադրենք, ինչ-որ ծառի տակով, հետո այդ ծառի տակ այդ երկիրը դպրոց է կառուցել, ապա պետք է մի քիչ հեռու տարվի սահմանը։

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ սկզբունքով չառաջնորդվեց Հայաստանը, երբ վերարատադրում էր Կիրանցում: Սահմանը դպրոցից մի քանի մետր է հեռու, իսկ Փաշինյանը գնում, ասում է՝ երբեք ավելի ապահով չի եղել: Իր տրամաբանությամբ որ առաջնորդվենք՝ թուրքերն ինչքան մոտ, այնքան լա՞վ: Սահմանը բեր Երևանով անցկացրու, տեսեք՝ ինչքան ապահով կլինի», - ընդգծեց Խաչատրյանը: