ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ջորջ Քլունին և Բրեդ Փիթը Վենետիկի ռեստորաններից մեկում «փոխարինել» են մատուցողներին

0

Հոլիվուդյան աստղեր Ջորջ Քլունին և Բրեդ Փիթը Վենետիկի ռեստորաններից մեկն այցելելու ժամանակ որոշել են «փոխարինել» մատուցողներին, գրում է Daily Mail-ը:

Դերասաններն իրենց սիրելի կանանց՝ 46-ամյա Ամալ Քլունիի և 34-ամյա Ինես դե Ռամոնի հետ այցելել են Ristorante Da Ivo ռեստորան: Դա տեղի է ունեցել Վենետիկի միջազգային կինոփառատոնում նրանց նոր Wolfs ֆիլմի պրեմիերայից մեկ օր առաջ:

Ինչպես գրում է պարբերականը, դերասանները լուրջ են վերաբերվել իրենց գործին, մոտեցել են սեղաններին, ներկայացրել ճաշացանկը, պատվերներ գրանցել ու կատակներ արել:

«Ջորջը մոտ կես ժամ ստանձնել էր ռեստորանի կառավարումը։ Նա շրջում էր բոլոր սեղանների մոտով՝ ձևացնելով, թե ընդունում է պատվերները: Ճաշացանկը յուրաքանչյուր ճաշատեսակի համար  բարդ և երկար բացատրություն ուներ, բայց Ջորջը յուրովի էր մեկնաբանում գրվածը, ինչը չափազանց զվարճալի էր: Նա բոլորիս ստիպեց ծիծաղել: Օ՜, և, ի դեպ, նրա կողքին Բրեդ Փիթն էր... Ո՞վ կհավատա մեզ»,- People-ին ասել է ռեստորանի հաճախորդներից մեկը:

Քլունին և Փիթը նույնիսկ լուսանկարվել են ռեստորանի անձնակազմի հետ:

Նշվում է, որ աստղային հյուրերը կերել են մոցարելլա, սունկ, գետնասնկով ռիզոտո, կտրատած տավարի միս, մակարոնեղեն, ինչպես նաև կարմիր և սպիտակ գինի, տիրամիսու, ելակի սորբետ: