ru24.pro
World News
Сентябрь
2024

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6.1 տոկոսով

0

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.1 տոկոսով:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացմանը: 

«Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկում է գրանցվել՝ 6.1 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 23.6 տոկոս նվազմամբ: Փոխարենն ունենք Վրաստանից, Իրանից և Հնդկաստանից զբոսաշրջիկներ թվի աճ»,-նշեց նախարարը: