ru24.pro
World News
Август
2024

Ամբերդում ամրակայման աշխատանքներ են սկսվում․ ԿԳՄՍՆ արձագանքը՝ աղմկահարույց տեսանյութին

0

Համացանցում տեսանյութ է տարածվել Ամբերդ ամրոցից, որտեղ շինարարական աշխատանքներ են երևում, ինչն օգտատերերի մոտ կասկածներ էր առաջացրել։

ԿԳՄՍՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ մաքրման աշխատանքներ են և առաջիկայում սկսվելու է Ամբերդի ամրակայումը

«Փոշի է թափվում ճաքի միջով, որը միշտ եղել է ու նաև այդ ճաքի պատճառով նախաձեռնվել է ամրոցի ամրակայումը։ Ամբերդը վատ վիճակում է, այս տարի նախատեսվել է ամրակայումը, որին նախորդում են մաքրման աշխատանքները։

Առաջիկա շաբաթվա ընթացքում սկսվում են բուն ամրակայման աշխատանքները՝ ԿԳՄՍ պատվերով ու պետբյուջեի հաշվին, կտևի մոտ 5 տարի։ Անհանգստանալու կարիք չկա»,- նշեց ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը։