ru24.pro
World News
Август
2024

2018 թվականի հուլիսի համեմատ ՀՀ-ում հիմա 178 հազարով ավելի աշխատող կա, միջին աշխատավարձը բարձրացել է 120 հազար դրամով. Փաշինյան

0

2018 թվականի հուլիսի համեմատ հիմա շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում, այս ընթացքում ՀՀ աշխատողների թիվը 570 հազարից դարձել է 750 հազար: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջին աշխատավարձը բարձրացել է շուրջ 120 հազար դրամով և 2018 թվականի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ: Սա կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի ժողովդրական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգանում է՝ ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ պայմաններ ստեղծելով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ միևնույն ջանքի գործադրմամբ ավելի մեծ արդյունք ստանալու առանցքային նախապայմանը կրթության ուսուցման որակավորման ավելի բարձր մակարդակն է, ինչի ապահովման ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Այս ամենն ամբողջանում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությամբ և խաղաղության օրակարգով, որին ՀՀ կառավարության հավատարմությունն անսասան է»,- հայտարարեց նա: