Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը հրաձիգները պայքարում էին խառը վազք մրցաձևում։
Այս մասին տեղեկացնում են Հրաձգության ֆեդերացիայից:
Կանանց պայքարում 375 միավորով հաղթող է դարձել Գոհար Հարությունյանը։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը, 373 միավոր արդյունքով։
Վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան եռյակը 1082 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։
Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։