ru24.pro
World News
Август
2024

Հրայր Թովմասյանին դատարան բերման ենթարկելու որոշում կայացվեց. փաստաբանն այն ոչ իրավաչափ է համարում

0

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց՝ նրան դատարան ներկայացնելու հիմքով։

«Դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է Քրեական օրենսգրքի նորմերից դուրս այլ նորմերից օգտվել, իրեն հարմար նորմեր օգտագործել:

Ի՞նչ է տեղի ունեցել: Դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից, չի ծանուցել իր բացակայության ընթացքում տեղի ունեցած նիստերի մասին, և Հրայր Թովմասյանը տեղեկացված չի եղել՝ իր՝ 10 ժամը լրացա՞ծ է եղել, թե՝ ոչ: Դատավորն ունի կողմնակալ երևալու հիմքեր», -լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի փաստաբան  Արամ Օրբելյանը:

նրա խոսքով, նաև ՍԴ օրենքներ են խախտվում, քանի որ առանց ՍԴ թույլտվության չեն կարող բերման ենթարկել ՍԴ անդամի:

«Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել, քանի որ Թովմասյանին ծանուցելու ողջամիտ գործընթաց չի կատարվել»,-հավելել է Օրբելյանը: