«ABBA» խումբը Թրամփից պահանջել է իր երաժշտությունը չօգտագործել քարոզարշավի ընթացքում
Universal Music հոլդինգը և «ABBA» խմբի անդամները պահանջել են դադարեցնել «ABBA»-ի երաժշտության օգտագործումն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավում, Ռիա Նովոստիին հայտնել է Universal Music-ի PR բաժնի ղեկավար Ֆրիդա Սքուգը։
«ABBA խմբի անդամների հետ պարզեցինք, որ Թրամփի միջոցառումները հրապարակել են տեսանյութեր, որոնցում օգտագործվում է «ABBA»-ի երաժշտությունը, այդ պատճառով մենք պահանջել ենք անհապաղ հեռացնել դրանք և դադարեցնել այլևս այն օգտագործել »,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Universal Music մեդիա հոլդինգը և շվեդական Polar Music ձայնագրման ընկերությունը «ABBA»-ի երաժշտությունն օգտագործելու հարցումներ չեն ստացել, ուստի Թրամփին որևէ թույլտվություն կամ արտոնագիր չի տրվել։