ru24.pro
World News
Август
2024

Գորիսի ԲԿ֊ի տնօրինությունը հորդորում է չվտանգել երեխաների առողջությունը և չկիրառել ոչ ավանդական բժշկության մեթոդներ

0

Մի քանի օր առաջ երեկոյան, ծայրահեղ ծանր վիճակում Գորիսի ԲԿ֊ի մանկական բաժանմունք է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ 1 տարեկան 8 ամսական Կ.Դ֊ն` հաճախասրտությամբ, հաճախաշնչությամբ, տնքոցներով, մթագնած գիտակցությամբ։Այս մասին հայտնում են ԲԿ-ից:

Պարզվել է, որ փոքրիկին Մասիս քաղաքից Գորիս են բերել ոչ ավանդական բժշկական մեթոդների կիրառման համար (չոփչու մոտ)։ Գորիսում երեխայի վիճակը վատ լինելու պատճառով հարազատները տեղափոխել են Գորիսի ԲԿ։

Շտապ կարգով կատարվել է համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններ, նեղ մասնագետների և Երևանի համսպատասխան բժիկների խորհրդատվություն։ Ախտորոշվել է ծանր աստիճանի ջրազրկում, լյարդաբորբ, անեմիա, շնչառական անբավարարություն։

Համապատասխան բուժումից և վիճակի կայունացումից հետո փոքրիկը Գորիսի ԲԿ ֊ի շտապօգնության

ծառայության միջոցով տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ` ախտորոշումը ճշտելու և բուժումը շարունակելու համար։

Գորիսի ԲԿ֊ի տնօրինությունը հորդորում է չվտանգել մեր ազգաբնակչության առողջությունը, չկիրառել ոչ ավանդական բժշկության մեթոդներ (հեքիմներ, չոփչի, սնղչի և այլն) և կոչ է անում որևէ հիվանդության ախտանիշների ի հայտ դեպքում դիմել բժիշկ մասնագետների։

The post Գորիսի ԲԿ֊ի տնօրինությունը հորդորում է չվտանգել երեխաների առողջությունը և չկիրառել ոչ ավանդական բժշկության մեթոդներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.