ru24.pro
World News
Август
2024

Վարդան Ղուկասյանից պահանջում են բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 218 մլն դրամ

0

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

17 անշարժ գույք.
1 տրանսպորտային միջոց.
2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

The post Վարդան Ղուկասյանից պահանջում են բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 218 մլն դրամ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.