ru24.pro
World News
Август
2024

ANIF-ը լուծարվեց. Civilnet

0

Կառավարությունն ավարտել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի լուծարման գործընթացը և օգոստոսի 29-ի նիստում ներառված որոշմամբ կընդունի համապատասխան որոշումը։Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:

Ընկերության լուծարման գործըթնացը մեկնարկել էր այս տարվա գարնանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավրությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որտեղ էլ որոշվել էր լուծարել ընկերությունը։ Մինչ այս պահը կառավարությունը մանրամասն բացատրություններ չի ներկաացրել, թե ինչու է լուծարվում ANIF-ը։ Մինչ լուծարումը ընկերության կառավարումը հանձնվել էր պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ հունիսին կառավարությունը 1,7 միլիարդ դրամ ուղղեց ANIF-ի պարտավորությունների մարմանը։

2019-ի ապրիլին ANIF-ի ստեղծմամբ կառավարությունը խոստանում էր խթանել ներդրումները։ Ընկերությունը հանրային միջոցներով ներդրումներ էր կատարել Fly Arna ավիաընկերությունում, որը դադարեցրեց թռիչքներն ու լուծարվեց։ Fly Arna-ի մյուս բաժնետերը՝ «Էյր Արաբիա»-ն էլ ներդրումային արբիտրաժային հայց է մտադիր սկսել Հայաստանի դեմ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

The post ANIF-ը լուծարվեց. Civilnet first appeared on MediaLab Newsroom-Laboratory.