ru24.pro
World News
Август
2024

Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգը չեղարկվել է ահաբեկչության վտանգի պատճառով

0

ԿՀՎ-ի հետախուզական տվյալները Ավստրիայի իշխանություններին օգնել են խափանել Վիեննայում ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից ծրագրված ահաբեկչությունը: Այս մասին հայտարարել է ԿՀՎ փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը: 

Ավելի վաղ Թեյլոր Սվիֆթի համերգների ավստրիացի կազմակերպիչ Barracuda Music-ը հայտարարել էր Վիեննայում երգչուհու երեք համերգի չեղարկման մասին այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները հայտնել էին հնարավոր ահաբեկչության մասին։

Երկրի ՆԳՆ-ից լրագրողներին հայտնել են, որ Տերնիցում ձերբակալվել է 19-ամյա մի ավստրիացի, ով կասկածվում է նույն օրը Վիեննայում տեղի ունեցած խոշոր միջոցառման ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, նույն գործով տեղի են ունեցել այլ ձերբակալություններ ևս: