ru24.pro
World News
Август
2024

Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արաիկ Աբրահամյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Լոռու մարզ, ք․ Վանաձոր)։

Մասնավորապես՝

  - խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով,

  - առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- պատուհանները անհրաժեշտության դեպքում չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ մասնավորապես սեղանների և դարակաշարերի մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։