ru24.pro
World News
Август
2024

Փաշինյանը 2018-ին վերցրել է գործադիր և օրենսդիր իշխանությունը, իրեն պետք էր նաև ՍԴ-ն, որ հանձնի Արցախը. Էդգար Ղազարյան

0

Այս գործի հիմնական նպատակն ի սկզբանե կապված էր արցախյան խնդրի հետ՝ այն հօգուտ Ադրբեջանի լուծելու համար: ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է hասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ին մայիսին զավթել է գործադիր իշխանությունը, 2018թ.-ի դեկտեմբերին զավթել է օրենսդիր իշխանությունը, և որպեսզի պատերազմից հետո ունենար պայմանագիր, որը վավերացներ, մնում էր Սահմանադրական դատարանը: Պետք էր զավթել իշխանութունը Սահմանադրական դատարանում: 2020թ.-ի սեպտեմբերի սկզբին ավարտվել է ՍԴ իշխանության զավթման գործընթացը, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը»,-նշել է նա: