ru24.pro
World News
Август
2024

Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է. Փաշինյան

0

Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:

Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի հանրապետական կենտրոն:

Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով և ձևաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:

Մեզ համար կարևոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք՝ ինչ ենք անում, ինչու և ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է վարչապետը:

The post Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.