ru24.pro
World News
Август
2024

Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, ով կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին

0

Դատական սանկցիան իրավաչափ  է կիրառվել, բայց դատարանը թույլ կտա Հրայր Թովմասյանին վերադառնալ դատական նիստերի դահլիճ և հնարավորություն կտա նրան հանդես գալ պաշտպանական ճառով, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի մեկնարկին հայտնեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Նա հայտարարեց, որ պատրաստ է նաև քննարկել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Հրայր Թովմասյանին դատական նիստերի դահլիճ վերադառնալու մասով։

Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ պատրաստվում է բացարկ ներկայացնել դատավոր Գրիգորյանին։

Դատավորը հայտնեց, որ Օրբելյանը նախ պետք է ներկայացնի պաշտպանական ճառը, ինչին ի պատասխան վերջինս ասաց, որ Գրիգորյանը թող նշի, թե երբ է հնարավորություն տրվելու  իրեն բացարկ ներկայացնել։

Գրիգորյանի խոսքով՝ պաշտպանական ճառն ավարտելուց հետո։

Օրբելյանը նշեց, որ իր ճառը տևելու է երեք դատական նիստ, բայց դատավորը հակադարձեց՝ պահանջելով դատավարական կարգի համաձայն ներկայացնել պաշտպանական ճառը։

«Այսինքն, ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի, ով բացարկման ենթակա է, ով կողմնակալ է»,-հայտարարեց  Օրբելյանը և ներկայացրեց պաշպանական ճառը։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Բացի այդ, Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։