ru24.pro
World News
Август
2024

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ «խաղաղ հավաքների ազատության իրավունքը Հայաստանում այլևս պաշտպանված չէ»

0
Մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և ՀՀ հանձնառություններին հակասող քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը շարունակում է ուժի մեջ մնալ և կիրառվել բացառապես ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր ցուցարարներին ձերբակալելը և կալանավորելը դարձել է ուժային կառույցների համար հիմնական ներգործության միջոցներից մեկը։ Միևնույն ժամանակ 2020 թ․-ից մինչ օրս ընդդիմադիր հավաքների մասնակիցներին ծեծի և բռնությունների ենթարկելու, լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու և նրանց աշխատանքը խոչընդոտելու համար որևէ ոստիկան չի ենթարկվել քրեական պատասխանատվության։