ru24.pro
World News
Август
2024

Խաղաղության պայմանագրի ավարտի գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններն են․ Բայրամով

0

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս մասին Անկարայում  Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

«Խաղաղության պայմանագրի ավարտի գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններն են։

ՀՀ սպառազինությունը մտահոգության տեղիք է տալիս, դրան նպաստում են 3-րդ երկրները»,- ասել է Բայրամովը։

Բայրամովը հայտարարել է նաև, որ բանակցային գործընթացում դրական դինամիկա կա, համաձայնագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է։