Ամբողջ ամառ աշխատել ենք, մեկ օր չենք հանգստացել. Գառնիկ Դանիելյան
Ամբողջ ամառ աշխատել ենք, մեկ օր չենք հանգստացել։
Այս մասին Արմլուրին տված հարցազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ամբողջ ամառվա ընթացքում մենք մի օր չենք հանգստացել։ Ամբողջ ամառ աշխատել ենք այդ ուղղությամբ՝ հավաքներ, հանդիպումներ, քննարկումներ։
Ակտիվությունը չի նվազել, բայց մենք ակնկալում ենք, որ արդեն աշնանային շրջանը, որը որ համարվում է ոչ արձակուրդային շրջան, ավելի ակտիվ կլինեն պրոցեսները և մենք ավելի նոր ասելիքով, նոր գործելաոճով պետք է այս ամենը շատ ավելի առարկայական դարձնենք և հասնենք մեր նպատակին։
Բայդ դա իր հերթին պահանջում է մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը։ Պետք է այդ ակտիվությունը ապահովեն, որպեսզի այն ճնշումը, որը որ գործադրվել է իշխանության վրա, ավելացնենք այդ ամեն և հասնենք իշխանափախության»,-ասել է նա։