«Թերի կրթությամբ հիստերի՛կ, դու երկիր ղեկավարող մա՞րդ ես… Մեզանից բուտերբրոդ են սարքում, որ Ադրբեջանը կուլ տա». Գուրգեն Խանջյան
Նիկոլ Փաշինյանը շարունակում է ոտանավորներ գրել ու հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, իր հետևորդներին բացատրելովայդ պրիմիտիվ բառակույտի նշանակությունը, այնուհետև հեծանվային արշավներ կազմակերպել՝ դրանք նկարահանել ու տարածել... Մինչդեռ տարածաշրջանում բոլորը պատրաստվում են հնարավոր պատերազմական զարգացումներին. մի կողմից՝Ադրբեջանը շարունակում է ակտիվ զորավարժություններ անցկացնել, մյուս կողմից՝ Իսրայելն ամեն կերպ աշխատում է Իրանին ներքաշել պատերազմի մեջ. Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է, բոլորը զինվում են և պատրաստվում նոր ռազմաքաղաքական մարտահրավերներին։