ru24.pro
World News
Август
2024

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում իրականացված գործողություններն այսօր ամենաինտենսիվն էին. Լեհաստանի ԶՈՒ

0

Օգոստոսի 26-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված զանգվածային հարվածներն ամենաինտենսիվներից էին: Այս մասին հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի հրամանատարությունը: 

«Այսօր առավոտյան ռուսական օդուժի կողմից Ուկրաինայի  տարածքում իրականացված գրոհը ամենաինտենսիվներից էր»,- նշված է X-ում զետեղված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ նշելով, որ բոլոր թիրախները խոցված են։ Հարվածներ են հասցվել նաև էներգետիկ ենթակառուցվածքներին։