ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կարող էին Ուկրաինային արբանյակային լուսանկարներ և հետախուզական տվյալներ փոխանցել Կուրսկի շրջանի մասին. The New York Times
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կարող էին Ուկրաինային արբանյակային լուսանկարներ և հետախուզական տվյալներ փոխանցել Կուրսկի շրջանի մասին, որտեղ արդեն երեք շաբաթ է ՝ ընթանում են Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները:
Այս մասին գրում է The New York Times-ը:
ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ իրենք նախազգուշացում չեն ստացել Կիևից հարձակման մասին և շարունակում են անհանգստացած լինել ուկրաինական զինված ուժերի նպատակներով և պլաններով՝ իրենց դիրքերը պահպանելու և հետագա առաջխաղացման վերաբերյալ:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հետախուզական տեղեկատվություն են տրամադրում Ուկրաինային՝ հետևելու ռուսական զորքերին, այլ ոչ թե Ռուսաստան ներխուժմանը նախապատրաստվելու համար: