Մբապեն Սանտյագո Բեռնաբեուում իր նորամուտից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Մադրիդի «Ռեալի» աստղային նորեկ Կիլիան Մբապեն «Սանտյագո Բեռնաբեուում» իր նորամուտի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղից հետո 3:0 կիսվել է իր հույզերով։
«Զարմանալի պահ է, ես ուրախ եմ իմ դեբյուտային խաղն անցկացնել այս մարզադաշտում: Մենք հաղթեցինք, հիանալի երեկո էր։
Ես անհավանական աջակցություն զգացի տրիբունաներից։ Շնորհակալություն բոլորին այս պահի համար։ Նման մարզադաշտում խաղալը երազանք է»,- 25-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ չդառնալով գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ։