ru24.pro
World News
Август
2024

«Նարեկացի» ժողգործիքների նվագախումբը համերգային ծրագրով հանդես է եկել «Արթիկ» ՔԿՀ-ում

0
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր երաժշտական մեծ միջոցառում․ հիմնարկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում համերգային ծրագրով հանդես է եկել «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ։ Նվագախումբը ներկայացրել է գործիքային կատարումներ Արտեմ Խաչատուրի ստեղծագործություններից, նաև հայկական պարեղանակներ՝ նրա մշակմամբ։