ru24.pro
World News
Август
2024

Սպերցյանն արձագանքել է «Կրսնոդարից» հեռանալու մտադրության մասին լուրերին

0

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրսնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնել է, որ ակումբի ղեկավարությանը չի ասել ակումբից հեռանալու իր ցանկության մասին։

«Սա սխալ է. ես նման բան չեմ ասել»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Սպերցյանը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

24-ամյա խաղացողը  «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 116 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ժամկետը ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։