ru24.pro
World News
Август
2024

Իրանի արձագանքը Իսրայելին կլինի շատ լավ հաշվարկված և վերջնական. մենք ի տարբերություն Իսրայելի էսկալացիայի չենք ձգտում. Իրանի ԱԳ նախարար

0

Իրանի արձագանքը Իսրայելին կլինի շատ լավ հաշվարկված և վերջնական. մենք ի տարբերություն Իսրայելի էսկալացիայի չենք ձգտում:

Այս մասին Х-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արակչին։

«14-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունը, համագործակցությունը և համերաշխությունը։

Իրանի ուղերձը հստակ է՝ մեր հարևանները մեր առաջնահերթությունն են: Մենք վճռական ենք շարժվել դեպի ուժեղ տարածաշրջան:

Թեհրանում իսրայելական ահաբեկչությանը Իրանի արձագանքը  կլինի վերջնական և կլինի չափված և լավ հաշվարկված: Մենք չենք վախենում էսկալացիայից, սակայն չենք ձգտում դրան՝ ի տարբերություն Իսրայելի»,- գրել է նա: