ru24.pro
World News
Август
2024

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները

0

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել  Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Այս մասին տեղեկություն է տարածել Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները և մի շարք միջազգային հարցեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրանի նորանշանակ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ևս հեռախոսազրույց են ունեցել։

Նրանք քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում և զարգացումները տարածաշրջանում զարգացումները։