ru24.pro
World News
Август
2024

Դուրովը ճակատագրական սխալ թույլ տվեց՝ հեռանալով Ռուսաստանից, որպեսզի դառնա «աշխարհի մարդ». Մեդվեդև

0

Ֆրանսիայում կալանավորված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ճակատագրական սխալ է թույլ տվել՝ հեռանալով Ռուսաստանից, որպեսզի դառնա «աշխարհի մարդ»։

Telegram-ի իր ալիքում գրել է  ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ Արևմուտքի համար ձեռներեցը շարունակում է մնալ «վտանգավոր ռուս»։

Մեդվեդևը հիշել է իր զրույցը Դուրովի հետ, որը հրաժարվել էր համագործակցել իրավապահ մարմինների հետ ծանր հանցագործությունների վերաբերյալ և լքել էր Ռուսաստանը։

«Ես ուզում էի լինել աշխարհի մարդ, ով լավ է ապրում առանց իր հայրենիքի Ubi bene ibi patria (լատիներեն. «Հայրենիքն այնտեղ է, որտեղ լավ է»)»,- ասել էր
Դուրովը Մեդվեդևին։