ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է ամերիկյան սպառազինությամբ ՌԴ տարածքի վրա հարվածների խորության ավելացման հեռանկարները․ Քիրբի
ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է ամերիկյան սպառազինությամբ ՌԴ տարածքի վրա հարվածների խորության ավելացման հեռանկարները։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դեռ շարունակում ենք խոսակցությունները նրանց հետ»,- րագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում ասել է Քիրբին:
Միևնույն ժամանակ, Քիրբին հավելել է, որ այս ոլորտում ԱՄՆ քաղաքականության մեջ դեռևս փոփոխություններ չկան:
«Ես այսօր ոչինչ չունեմ ասելու քաղաքականության մեջ այս կամ այն ուղղությամբ որևէ տեղաշարժի մասին», - պնդել Է Սպիտակ տան ներկայացուցիչը։