Միջազգային քրեական դատարանի հետ գործակցությունը կարգավորող օրինագծի շուրջ ակնկալվում է ստանալ ՄՔԴ դիտարկումները. Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ քննարկվել է Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացը
0
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանին և «Արդարադատություն և մարդու իրավունքներ» ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանին: Հիմնադրամի գործընկերները ներկայացրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որը կնպաստի Հռոմի կանոնադրության գործիքակազմերի պատշաճ կիրառման ապահովմանը: Նախատեսվում է նաև ձևավորել պլատֆորմ՝ ապահովելու քաղաքացիական հասարակության և պետական մարմինների