ru24.pro
World News
Август
2024

«Զորաց քարեր»-ում կտեղակայվի տիպային տեղեկատվական կենտրոն

0
ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում՝  ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ին  անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների սպասարկման նպատակով տիպային տեղեկատվական կենտրոնի տեղադրման և ենթակառուցվածքների զարգացման ապահովման անհրաժեշտությամբ: Տեղեկատվական կենտրոնում կտեղակայվեն նաև տոմսավաճառի, հուշանվերների վաճառքի կրպակները