ru24.pro
World News
Август
2024

Իսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին այցելել Գազայի հատված

0

Իսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին այցելել Գազայի հատված։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Պաղեստինի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ռիյադ ալ Մալիքին:

«Մենք թույլտվություն չենք խնդրել։ Մենք հայտարարել ենք, որ նախագահը կմեկնի Գազա։ Եվ անմիջապես հետևեց իսրայելական պատասխանը, որում ասվում էր, որ նրանք թույլ չեն տա Աբասին մտնել Գազա:

Դա նշանակում է միայն, որ Գազան գտնվում է իսրայելական ռազմական օկուպացիայի տակ»,- նշել է խորհրդական Ռիյադ ալ Մալիքին։

Հիշեցնենք, որ, ըստ Walla պորտալի, Պաղեստինի վարչակազմը հարցում է ուղարկել Իսրայելին, որպեսզի Աբասը այցելի Գազայի հատված։