ru24.pro
World News
Август
2024

Սեպտեմբերին լինելու է ճշմարտության հաղթանակը, այս մարդկանց հեռացումը․ Բագրատ Սրբազան

0

Սեպտեմբերին լինելու է ճշմարտության հաղթանակը, այս մարդկանց հեռացումը։

Այս մասին հայտնել է Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանը անդրադառնալով ՀՀ օրվա իշխանությունների՝ Բաքու գնալու Ադրբեջանի հրավերն ընդունելու հավանականության մասին՝ ասել է․ «Գնան Ադրբեջան ի՞նչ անեն, գնան ստորանալո՞ւ։ Այն քաղաքում որտեղ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտում տառապում է, որտեղ մեր գերիներն են, գնան ի՞նչ անեն։

Բայց քանի որ այս մարդիկ ներկայացնում են ադրբեջանական իշխանություններին, կարող է և գնան»,- ասել է նա։

«Արտաքին աշխարհի հետ հարաբերությունները պայմանավորված են մեկ գործոնով, թե ինչպիսի իշխանություն ունես դու քո երկրում։ Եթե չունես իշխանություն, ով ինչ ասես՝ կասի, ով ինչ ասես՝ կանի»,-  ընդգծել է Բագրատ Սրբազանը։