ru24.pro
World News
Август
2024

Իրանում ավարտվել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետ կապված հետաքննությունը

0

Ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան հետաքննությունն ավարտվել է, միջադեպը դժբախտ պատահար է եղել:

Այյս մասին Fars գործակալությանը հայտնել է Իրանի հետախուզական ծառայությունների աղբյուրը։

«Անվտանգության և հետախուզական ծառայություններն ավարտել են մանրամասն հետաքննությունը, և միանգամայն վստահ է, որ միջադեպը դժբախտ պատահար է

Ուղևորների թիվը գերազանցել է սահմանաչափը, ուղղաթիռը չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախլապատ պայմաններում բախվել է սարին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Աբդոլլահիանին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները մահացել էին։