ru24.pro
World News
Август
2024

Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Գազայում առնվազն 50 պաղեստինցի է զոհվել

0

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության թելեգրամյան ալիքում հրապարակված տվյալներին հղումով։

«Վերջին մեկ օրվա Գազայի գատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով 50 մարդ զոհվել է, ևս 124-ը՝ վիրավորվել», - ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելապաղեստինյան հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 40,223-ի, վիրավորվել է 92,981 մարդ։