Պարեկները տուգանային հրապարակ են տեղափոխել Քաջարանի քաղաքապետի ծառայողական մեքենան
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի 777 77 պետհամարանիշով «Տոյոտա լենդ քրուիզեր» ծառայողական մեքենան պարեկները տարել են տուգանային հրապարակ:
«Պարեկային ծառայության աշխատանքի ընթացքում է մեքենան տարվել պահպանվող հատուկ տարածք։ Այլ մեկնաբանություն չունենք»,-Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
«Այդ մեքենան իմ սեփականությունը չէ, կոմբինատինն է: Արդեն 1 շաբաթ է՝ իրավապահների մոտ է, որևէ բացատրություն չեն տալիս։ Ընթացքի վրա կանգնեցրել են, թե հետախուզման մեջ է ու տարել»,- «Հրապարակին» ասել է Քաջարանի քաղաքապետը։