ԵՄ-ն կոչ է անում Բաքվին COP29-ից առաջ խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանից առաջ։
Այս մասին հայտնում է բրյուսելյան EUobserver պորտալը՝ Եվրոպական հանձնաժողովին (ԵՀ) հղումով։
«Եկել է ժամանակը վճռական քայլեր ձեռնարկելու դեպի կայուն և տևական խաղաղություն․ Ադրբեջանը պետք է օգտվի COP29-ի ազդակից՝ Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար»,-մեջբերում է հրատարակությունը ԵՀ ներկայացուցչի խոսքերը։
Աղբյուրը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին, գրում է․ «Առաջվա պես լուրջ խոչընդոտներ կան մոտ ժամանակներս խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ ԵՄ-ի՝ որպես ազնիվ միջնորդի դիրքորոշումը խարխլված է»։