Լավրովը հայտարարել է, թե «Երևանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունները». Factor
Երևանն է սաբոտաժի ենթարկում ՀՀ Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունները, իսկ Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կողմնակից է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ՝ ինչումն է նման դիրքորոշման իմաստը»,- հայտարարել է Լավրովը Բաքվում՝ ի պատասխան ռուսական Առաջին ալիքի հարցին։
Նա ընդգծել է, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ «Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը մնում է լիովին արդիական»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան։
The post Լավրովը հայտարարել է, թե «Երևանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունները». Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.