ru24.pro
World News
Август
2024

Ի՞նչ փուլում են Աջափնյակի մետրոյի կառուցման նախագծային աշխատանքները

0

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցեց Աջափնյակի մետրոյի կառուցման նախագծային աշխատանքների մասին:

«Մենք պարզ փորձաքննության արդյունքները ստացել ենք, ներկայացրել ենք պարզ փորձաքննության դիտարկումները լրամշակման, կապալառու ընկերության հետ ակտիվ աշխատում ենք: Ակնկալում ենք, որ մինչև սեպտեմբերի ավարտը լրամշակված նախագիծը կստանանք արդեն, որը կներկայացնենք վերջնական փորձաքննության ստացման»,- ասաց նա:

Բաբայանը նշեց՝ այս պահի գնահատումներով ակնկալում են, որ մինչև դեկտեմբեր կավարտեն ՇՄԱԳ-ը, փորձաքննությունները և կկարողանան արդեն հաջորդ տարի պլանավորել մրցութային գործընթացը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ հետաքրքրվեց. «Երբ ասում եք՝ կուղարկենք նախագիծն ու կստանանք պարզ փորձաքննության մեկնաբանություններով զետեղված, արդեն կգնանք համալիր փորձաքննության, ճի՞շտ եմ հասկանում, շատ լավ»:

Բաբայանը հավելեց, որ ակնկալվում է մինչև տարեվերջ ևս մեկ անգամ հանրային ներդրումային կոմիտե մտնել, որ ֆինանսավորման աղբյուրն արդեն իդենտիֆիկացվի վերջնական, որով պայմանավորված էլ կլինեն հետագա գործընթացները: