Երուսաղեմում մեկնարկել է Նեթանյահու-Բլինկեն հանդիպումը
Երուսաղեմում մեկնարկել են իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բանակցությունները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Նեթանյահուի գրասենյակին հղումով։
Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ այս պահին ընթանում է Բլինկեն-Նեթանյահու առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն օգոստոսի 18-ին ժամանել է Թել Ավիվ՝ մեկնարկելով մերձավորարևելյան իր հերթական ուղևորությունը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը։