ru24.pro
World News
Август
2024

Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Խաղողօրհնեքի Սբ. պատարագ է մատուցվել (տեսանյութ)

0

Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը, որը հինգ տաղավար տոներից չորրորդն է։

Մինչ օրհնված խաղողը հավատացյալներին կհասներ, նախ պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում։ Խաղողօրհնեքի Սբ. պատարագ է մատուցվել նաև Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Եկեղեցին վաղ առավոտից մարդաշատ էր, հավատացյալ ժողովուրդը շտապում էր լսելու Տիրոջ խոսքն ու ստանալու օրհնություն, իսկ եկեղեցու հոգևոր հովիվը կարևորեց ու գոհունակություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք միշտ բարձր են պահում հոգևոր արժեքները և աջակցում եկեղեցուն։

Մանրամասները՝ տեսանյութում։