ru24.pro
World News
Август
2024

36 համարի ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից հինգը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցում

0

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանն ասաց, որ 67 երթուղիներում փաստացի սպասարկել է 10,170 շարժակազմ, նախատեսված 11,811-ի փոխարեն, 1,641-ով պակաս, կամ -13,9 տոկոս:

«Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 87 պատահար, ընդհանուր 20 քաղաքացի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այլ դեպքերով երկուսը միջին և թեթև ծանրության, իսկ թիվ 36 համարի երթուղու վթարի հետևանքով 18 քաղաքացի՝ այդ թվում բեռնատարի վարորդը ստացել են տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ: 5 քաղաքացի բուժում են ստանում հիվանդանոցում, մնացած 13-ը բուժում են ստացել և դուրս գրվել հիվանդանոցից»,- ասաց նա:

Կիրակոսյանը նաև հայտարարեց, որ անսարք 70 միավոր ավտոբուս կա, իսկ վթարված՝ 26 միավոր: