ru24.pro
World News
Август
2024

Կուրսկի ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է․ Ալաուդինով

0

Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի մեծ թվով զինվորականներ են ոչնչացվել, իրավիճակը վերահսկելի է։

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ՊՆ ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։

«Իրավիճակը վերահսկելի է ։

Հակառակորդն ամբողջ գիշեր և ամբողջ օրը փորձեր է արել ճեղքել այն հատվածները, որտեղ գտնվում է իմ ստորաբաժանումը, սակայն դա նրան չի հաջողվել։

Հակառակորդի շատ զինվորներ ոչնչացվել են։ Այսօր տեխնիկայից հաջողվել է ոչնչացնել մեկ մարտական զրահապատ մեքենա։

Հակառակորդը, որն անցել է այն հատվածները, որտեղ գտնվում են մեր ստորաբաժանումները, ոչնչացվել է», - ասել է նա