Կիևը կարող է երկրորդ ճակատ բացել Մերձդնեստրում. Մոլդովայի նախկին նախագահ
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի համար անբարենպաստ զարգացումների դեպքում Կիևը կարող է ցանկություն ունենալ երկրորդ ճակատ բացել Մերձդնեստրի տարածքում։
Հայտնում է Ռիա Նովոստին։
«Մենք վախենում ենք, որ Կիևի համար անբարենպաստ որոշ սցենարների դեպքում ինչ-որ մեկը կցանկանա երկրորդ ճակատ բացել Մերձդնեստրում»,- լրագրողներին ասել է Դոդոնը:
Նրա կարծիքով, Մոլդովան պետք է լուծի Մերձդնեստրի խնդիրը, այլ ոչ թե ռազմական հզորությունը մեծացնի։
«Այստեղ կա մի քանի կարևոր կետ։ Մերձնդեստրը Մոլդովայի մաս է, և եթե, Աստված մի արասցե, ուկրաինացիները սկսեն ինչ-որ բան անել, ապա բոլորը պետք է դատապարտեն այդ ագրեսիան։ Առանց Մայա Սանդուի և Մոլդովայի ղեկավարության համաձայնության նման քայլն ահնհար է։
Չեմ կարծում, որ այս փուլում իշխանությունները պատրաստ են գնալ այս քայլին՝ հրապարակավ դուրս գալ և ասել. «Ուկրաինացիներ, եկեք լուծենք Մերձդնեստրի խնդիրը»։